Հունվարի 25-29-ը շրջակա միջավայրին հասցվել է 13 մլն դրամի վնաս, փոխհատուցվել է 250 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հունվարի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Այսպես, տեսչական մարմնի ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 217.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտ արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 42.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 175.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նշվածն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 250.000 ՀՀ դրամ:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (108.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

--00—ԼՄ