ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

․

Հոկտեմբերի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ:

Գրիգորյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում:

ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ:

Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան, ինչպես նաև ընդգծել Բրազիլիայում հայկական համայնքի և մասնավորապես բրազիլահայերի կարևոր դերը առևտրում և տնտեսության մի շարք ոլորտներում:

--00--ԱՀ