Կալանավորվեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆ

Փաստաբան Երեմ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։

Իհարկե նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը։

Իսկ հիմա ամենակարևորը՝ առաջին իսկ փորձից կռահեք, թե Աջափնյակ 1 նստավայրում ում են տվել այդ դատավորի օգնականի կալանքի միջնորդության քննարկումը և ով է նրան կալանավորել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, բավարարել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

--00—ԻԴ