Ռիշի Սունակն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել  Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեդին։

«Կարող եմ հաստատել, որ մենք միայն մեկ թեկնածություն ենք ստացել, որն ուժ ուներ: Եվ այդպես, Ռիշի Սունակն ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ»,- ասել է քաղաքական գործիչը։

Սունակը պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է դարձել այն ժամանակ, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը:

--00--ԱՀ