ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Արցախի երաշխավորը ռուսներն են, ՀՀ-ն ֆորմալ առումով դուրս է մղվել գործընթացից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Նորիկյանի համոզմամբ, ներկայումս ՀՀ-ն հետաքրքիր ֆիգուր է դարձել տարածաշրջանում, նրա աշխարհաքաղաքական կարևորությունը մեծացել է Արևմուտքի, Հնդկաստանի, Իրանի և Չինաստանի ներգրավմամբ։
Նորիկյանի պնդմամբ, մենք չենք կարող Ռուսաստանին պարտադրել, պետք է նրանց հետ ազնիվ լինենք ու շիտակ խոսենք` ներկայացնելով ՀՀ շահը։
Ըստ նրա՝ Հայաստանից ու Ադրբեջանից քիչ բան է կախված, տարածաշրջանում գլոբալ շահեր կան։
--00—ԱՊ