Իշխանությունը պատրաստվում է Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դդ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե իշխանությունը պատրաստվում է նոր կապիտուլյացիայի:

«Նիկոլի և նրա թիմակիցների քաղաքականությունն ի սկզբանե պարզ էր՝ խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգի անվան տակ թշնամուն հանձնել Արցախը, Սյունիքն ու, ընդհանրապես, ողջ Հայաստանը:

Այն, ինչի մասին զգուշացնում էինք ամիսներ առաջ, այսօր արդեն փորձում են իրականություն դարձնել: Նիկոլի վարչախումբը բացահայտ սպասարկում է թշնամու շահերը և պատրաստվում Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել:

Դավաճանական այս ծրագիրն է, որ պետք է կանխենք համատեղ ուժերով ու կանխելու ենք», - Facebook-ում գրել է Սաղաթելյանը:

--00—ԻԴ