Ռուբեն Վարդանյանին սպառնում են «վերացնել», Ալիևը հասկացել է, որ հոգեբանական տեռոր է պետք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
 

Ռուբեն Վարդանյանին սպառնում են «վերացնել», Ալիևը հասկացել է, որ հոգեբանական տեռոր է պետք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Հայրապետյանի համոզմամբ, տեղեկատվության պակաս կա և մենք չգիտենք, թե ինչ են իրականում բանակցում։

Բայց նրա կարծիքով, եթե արտգործ նախարար Միրզոյանը պետք է գնար հասներ Մոսկվա ու խաղաղության պայմանագրի մասին խոսեր, ուրեմն իմաստ չկար։ Ադրբեջանագետի պնդմամբ, Ալիևը շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները, խոսում է Արևմտյան Արդբեջանի մասին, շրջափակել է Արցախը ու այսպիսի պայմաններում անթույլատրելի է խոսել խաղաղության մասին։

--00—ԶՀ