Ծակքարի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ շոգեբաղնիքը գույքով այրվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հրդեհ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 02:56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի տներից մեկի առաջին հարկում գտնվող շոգեբաղնիքում (50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:30–ին։ Շոգեբաղնիքը գույքով այրվել է։

--00—ԼՄ