Կիևը հրաժարվել է աջակցել Ռուսաստանի առաջարկած սուրբծննդյան հրադադարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

1071787688_0_0_3073_1728_1920x0_80_0_0_5ac8e327e6f753acd19914fb1bcfc78

Կիևի իշխանությունները հրաժարվում են պահպանել Ռուսաստանի առաջարկած սուրբծննդյան հրադադարը։ Այս մասին 24-րդ ալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ոչ մի բանակցություն նրանց հետ, ոչ հրադադարը, ոչ էլ ժամկետը որևէ կապ չունի մեզ հետ»,- աել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը:

--00—ՅՄ