«Նապոլիի» և «Ռոմայի» մոտ 300 երկրպագուներ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Իտալիայի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

756731909089030

«Նապոլիի» և «Ռոմայի» մոտ 300 երկրպագուներ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Իտալիայի կենտրոնում՝ Արեցո քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Corriere della Sera-ին:

Արդյունքում առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում, մեկ հոգի դանակահարվել է։

Նշվում է, որ «Նապոլիի» երկրպագուները «Սամպդորիայի» դեմ խաղի համար ուղևորվում էին Ջենովա, իսկ «Ռոմայի» երկրպագուները՝ Միլան: Ոստիկանները ստիպված են եղել փակել մայրուղին, բախումները տևել են մոտ 50 րոպե, ինչի արդյունքում ճանապարհի 9 կմ հատված խցանված է եղել։

Մեկ հոգի դանակի թեթև հարված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

«Լացիոյի» երկրպագու Գաբրիելե Սանդրին սպանվել է նույն վայրում 2007 թվականին, երբ ոստիկանը կրակ է բացել նմանատիպ բախումների ժամանակ։

--00—ՅՄ