Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների եւ քրդերի միջեւ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջադեպի հետևանքով զոհվել է 32-ամյա ադրբեջանցի, կան նաև վիրավորներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Վերջերս վրացական Դմանիսիում նույնպես զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ, որը վերածվել էր անկարգությունների։

--00--ԱՀ