Մեծ սիրով սպասում ենք ձեզ. Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայաստան ժամանող Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

alen-2

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան:

«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Յաել Բրոն-Պիվեն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառման մեկնաբանություններում պատասխանել է ֆրանսիացի գործընկերոջը. «Մեծ սիրով սպասում ենք ձեզ»,-գրել է Սիմոնյանը:

--00—ՅՄ