Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ․Սիմոնյանի այցը «Հաղթանակ» զբոսայգի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

photo_2023-05-09_11-43-00

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:

ֆգռհբֆգբհ

Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

--00—ՅՄ