Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը․ ԱԻՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2023-01-10_13-12-33

Այսօր՝ հունվարի 10-ին, իմ գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԻ նախարարության  բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Տարին գերատեսչության համար սկսվել է փոփոխություններով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման մեկնարկով և ըստ օրենսդրական փաթեթի գործընթացն առաջ է գնում։

Շնորհավորել եմ  ԱԻ նախարարի արդեն նախկին տեղակալ Դավիթ Համբարյանին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն  հայտնել, որ Դ. Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը և կայացմանը:

Բացի այդ շնորհակալություն եմ հայտնել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Գասպարյանին անձնվիրաբար ծառայության և արդյունավետ աշխատանքի համար։

Մինչև ԱԻ նախարարության գործունեության ավարտը ընթացիկ աշխատանքները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ իրականացվել։

Խորհրդակցության ավարտին ընդգծել եմ, որ հավատարիմ եմ մնում քաղաքական թիմի սկզբունքներին և կանեմ հնարավոր ամեն բան համակարգի կայացմանը նպաստելու համար։

--00—ՅՄ