«Գրանդ քենդի» գործարանի մոտից փորձել են ավտոմեքենա գողանալ, բայց վթարի են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Հունվարի 13-ին ավտոմեքենայի փախցնելու փորձ և գույքային վնաս պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 15։50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Նորիկ Կ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Հրանտ Վարդանյան փողոցի 33 հասցեից՝ «Գրանդ քենդի» գործարանի մոտից, փորձել են փախցնել իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան։

Նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և հայտնաբերել փախցրած ավտոմեքենան պատին խփված վիճակում:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Վնասի չափը պարզվում է։

--00—ԼՄ