Երևանում 68-ամյա տղամարդը հրկիզել է փեսայի բնակարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1632484919_f614dbb906d42b_614dbb906d467.thumb_

Հունվարի 20-ին, ժամը 17.48-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 911 ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի հասցեներից մեկում բնակարան է այրվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե։

Պարզվել է, որ 68-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, հրկիզել էր դստեր ամուսնու բնակարանը:

68-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին: 

 Հրդեհը մարվել է:  

 Պատճառված վնասի չափը պարզվում է:

 Կատարվում է նախաքննություն:

--00—ՅՄ