ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Երեկ՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Բաբկեն Մ․-ի վարած Lexus մակնիշի և 25-ամյա Հարություն Դ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Renault-ի ուղևոր՝ Ուկրաինայի քաղաքացի 8-ամյա Մ․ Կոնդրատենկոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ