Երևանում բախվել են Opel-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. հնդիկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_1

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Ա.-ի վարած Opel մակնիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ջակջիթ Ս.-ի  վարած Honda մակնիշի մոպեդը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել Opel-ի վարորդն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ