Արցախի ՀԿ-ներն իրենց ջանքերը կմիավորեն 1 հարթակում, համաժողով է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Արցախում գործող ՀԿ-ների համաժողով, գրում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի՝ քննարկումների օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու հասարակական կազմակերպությունների անելիքներն էին:

Նախաձեռնության հեղինակ, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն»-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի խոսքով՝  այսօր, առավել քան երբևէ, հասարակական կազմակերպությունների ակտիվություն է պահանջվում:

«Պետք է քննարկել առաջնահերթությունները, հստակեցնել անելիքները և գործել»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ  բոլորի ջանքերը պետք է ուղղորդվեն համընդհանուր նպատակի համար:

Առաջարկվել է ստեղծել միասնական հարթակ, որը թույլ կտա քննարկումներն իրականացնել առավել արդյունավետ:

Արցախյան հասարակական կազմակերպությունների ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին ներկայացնել նախագծեր, որոնցում պետք է հստակեցվեն անելիքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ