ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ցավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որին զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները:
Այս աղետը պարզ վկայությունն է այն փաստի, որ երկրաշարժերին դիմակայելու միակ ճանապարհը սեյսմակայուն բնակֆոնդ և ենթակառուցվածքներ ունենալն է:
Մենք նույնպես անմասն չենք ռիսկերից, քանի դեռ Երևանում կան վթարային բազմաբնակարան շենքեր: Նախորդ տարի սկսել ենք 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը, և այս տարի կմեկնարկեն մի քանի շենքերի շինարարական աշխատանքները:
Սա մեր քաղաքացիների անվտանգության առաջնահերթ հարց է: Մենք կլուծենք այն բնակիչների և կառուցապատողների հետ համագործակցությամբ և միասնական ջանքերով»:
--00—ԶՀ