Կրկին Տելեգրամով թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 29-ամյա երիտասարդը ձերբակալված է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի մի բնակիչ տելեգրամյան ալիքներից մեկով զբաղվում է թմրամիջոցների առուվաճառքով:

Իրացնելով ստացված տվյալները՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Վերին Անտառային փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Արաբկիրի բաժին տեղափոխեցին երևանաբնակ 29-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ԼՄ