Ռուսաստանը Հայաստանին չի դիմել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու հարցով․ «Սպուտնիկ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

2

Ռուսաստանը Հայաստանին չի դիմել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու հարցով։ Դեսպանատան միջոցով հայկական կողմին դիմումներ չեն փոխանցվել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո նման ցանկություն էր հայտնել ՌԴ դեսպանատունը։ Թերթը պարզաբանումների համար հարցում է ուղարկել Հայաստանի ԱԳՆ, որտեղից պատասխանել են, որ Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական առաջարկ չի ստացել։

--00—ԼՄ