Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև Գերմանիայից ժամանած 15 ոստիկաններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

սահման

Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև Գերմանիայից ժամանած 15 ոստիկաններ, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյտը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

Եվրոպական տարբեր երկրներից մասնակցող ոստիկանների ընդհանուր թիվը կկազմի 100 մարդ։ 

«Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ», - հստակեցրել է Հեբեշտրեյտը՝ ճեպազրույցի ժամանակ։ 

Նշենք, որ ԵՄ դիտորդների առաքելությունը կսկսվի հաջորդ շաբաթ՝ փետրվարի 20-ին։ 

--00—ՍՊ