Պենտագոնը զինվորականներին հորդորել է կակաչի սերմով թխվածքներ չուտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

1104762

Պենտագոնը նախազգուշացրել է իր 1,3 միլիոն զինծառայողներին, որ չուտեն կակաչի սերմերով թխվածքներ, քանի որ դրանք կարող են թմրանյութերի թեստի դրական պատասխանի պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  USA Today պարբերականին:

Պենտագոնի պաշտոնյա Գիլբերտ Սիսներոսը հայտնել է, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ կակաչի սերմի որոշակի տեսակներում կոդեինի մակարդակը շատ ավելի բարձր է, քան նախկինում հաղորդվում էր: Հետևաբար, թմրանյութերի թեստը կարող է մեզում կոդեինի առկայություն ցույց տալ և խեղաթյուրել նախարարության կողմից անցկացվող ստուգումների արդյունքները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ