Երևան-Սևան ճանապարհին Nissan Teana-ն բախվել է կայանված Ford Cougar-ին․ կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

af079d23-8f6f-4a0e-9776-41cc34b7e52c.jpg

Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհին կայանված Ford Cougar մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից մեկին էլ հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։ Իսկ 1 հոգի էլ, ով օգնություն է ցուցաբերել վթարի ենթարկվածներին, այդ ժամանակ վնասվածք է ստացել, նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի մասին Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Պետրոս Հակոբյանի և Լիանա Իսպիրյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

--00—ԶՀ