Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը գրեթե պատրաստ է. Երևանի ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը գրեթե պատրաստ է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը եւ լուսանկար հրապարակել արձանից:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 միլիոն դրամ էր հատկացվել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար: Այն կանգնեցվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:

--00—ԼՄ