Եգիպտոսի արտգործնախարարը 10 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

2341541a9bda77af28152e12985f6d76

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին 2023 թվականի փետրվարի 27-ին կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այցի նպատակը, ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, Քահրամանմարաշի երկրաշարժի կապակցությամբ Եգիպտոսի զորակցությունը և ցավակցությունը հայտնելն է։

Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ էլ նշել է, որ Թուրքիա և Սիրիա Սամեհ Շուքրիի այցի նպատակը երկրաշարժից հետո երկու երկրների և նրանց եղբայրական ժողովուրդների հետ համերաշխություն հայտնելն է։

Սպասվում է, որ Շուքրին կայցելի Թուրքիայի Ադանա քաղաք և Մերսինի նավահանգիստ, որտեղ էլ պիտի ժամանաի եգիպտական​​օգնությունը Թուրքիա տեղափոխող նավը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ