ԱՊՀ փորձագետները համաձայնեցրել են աշխատանքային միգրանտների բուժապահովագրության համաձայնագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

1105328

ԱՊՀ կենտրոնակայանում փետրվարի 28-ին կայացել է աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովագրության հարցերում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության համաձայնագրի նախագծի լրամշակման և համաձայնեցման փորձագիտական ​​խմբի լրացուցիչ նիստը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրությունից: Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը որպես դիտորդներ մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Քննարկելով մի շարք երկրներից ստացված դիտողություններն ու առաջարկությունները՝ փորձագետները լրամշակել և ձայների մեծամասնությամբ համաձայնեցրել են փաստաթուղթը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ