Ադրբեջանցիները կրակեցին տրակտորիս վրա, ես էլ շրջվեցի ռուսների կողմը․ թշնամին Բերդաշենի վրա է կրակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

դ

Ադրբեջանական կողմի նպատակը երևի եղել է վախեցնելը, որ գյուղատնեսական աշխատանքներ չկատարվեն։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշենի գյուղապետ Գեորգի Պողոսյանը՝ անդրադառնալով 2 օր շարունակ ադրբեջանական կողմից իրականացված սադրանքներին։

Պողոսյանն ասաց, որ երբ փետրավարի 28-ին ադրբեջանական կողմը կրակել է գյուղի հողամասերից մեկի ուղղությամբ, տրակտորիստը միայնակ աշխատում էր տարածքում, ռուս խաղաղապահներ չեն եղել մոտակայքում․ «Բայց երեկ ռուսների ներկայությամբ 2 տրակտոր աշխատում էր։ Դեպքից հետո ռուսները և ադրբեջանցիները խոսել են, որոշվեց, որ տեխնիկաները պետք է հանվեն»։

Բերդաշենի գյուղապետի խոսքերով, մարկանց, քաղաքացիական օբյեկտների շրջանում կորուստներ չեն եղել։ «Դաշտի այն հատվածում, որի ուղղությամբ կրակոցներ են եղել, գյուղատնտեսական աշխատանքները չեն շարունակվում։ 2-3 կրակահերթ է եղել, մի անգամ կրակել են տրակտորի վրա, տրակտորիստը շարունակել է աշխատել, բայց հետո նորից 2-3 անգամ կրակել են, դադարեցել է աշխատանքը։

Հետո տրակտորը պտտվել է դեպի ռուսների կողմը։ Ռուսներն ասել են, որ կանգնեցնեն աշխատանքը, ասել են, որ տեխնիկաները հանեն տարածքից։ Ադրբեջանցիների հետ դեռ խոսելու բան կա, ռուսները պետք է խոսեն։ Բայց չեմ կարող ասել՝ վերջանական լուծումն ի՞նչ կլինի»,- եզրափակեց Բերդաշենի ղեկավարը։

Տրակտորիստ Սլավիկ Վարդանյանը 24News-ին ասաց, որ կրակոցներից որևէ վնասվածք չի ստացել․ «Մի անգամ կրակել են, նորից աշխատել եմ։ Երկրորդ անգամ որ կրակել են, գնացել եմ ռուսների կողմ»։ Վարդանյանը դժվարացավ նշել, թե որքան է դիրքերի հեռավորությունը հողատարածքից․ «Կրակոցներից հետո ռուսները ոտքով գնացել են սահմանի մոտ՝ ադրբեջանցիների հետ պերեգավորների։

Հողամասից ադրբեջանական դիրքերը, ադրբեջանցիները երևում են։ Առաջին անգամն է, որ աշխատելու ժամանակ կրակում են»։ Գյուղատնտեսին հայտնի չէր, երբ կկարողանա վերսկսել աշխատանքները, ցանկանում է կառալյոկ ու նուռ ցանել․ «Ամենալավ տարածքներից է, մի պատառ հող է մնացել, էդ էլ են վերցնելո՞ւ»։

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ հրադադարը խախտվել է նաև հաջորդ օրը․ «Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման»:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ