Ադրբեջանական զինուժի այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհվել են Ադրբեջանի ԶՈւ-ի 2 զինծառայողներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ֆֆ

Ադրբեջանական զինուժի այսօրվա դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի բանակի 2 զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, տեղեկացրել էր Արցախի ներքին գործերի նախարարությունը:

 --00—ԱՊ