Հորդորում ենք հետևել կարմրուկի վերաբերյալ պաշտոնական լրահոսին․ ԱՆ–ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

1f92b83b-d76f-4429-b5ed-efc050c88e23.jpg

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը ֆեսբուքյան իր էջում գրառման միջոցով կոչ է արել Հայաստանում  կարմրուկի դեպքերի վերաբերյալ հետևել մի պաշտոնական վստահելի տեղեկատվությանը, այլ ոչ թե «դեղին մամուլին» բնորոշ աղբյուրներից:

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կարմրուկի վերաբերյալ առողջապահության նախարարի ասուլիսի ժամանակ հանգամանալի կերպով   ներկայացվել են վարակի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները: Ուստի, հորդորում եմ մեկ ամբողջական «փազլում» ՉՀԱՄԱԴՐԵ՛Լ հավաստի-ոչ հավաստի, ստուգված-չստուգված (շարքը շարունակելի) տեղեկատվությունները»,– գրել է նա:

Ըստ նրա՝ վարակիչ հիվանդությունների դեպքում վարակի շղթայում հայտնվածների թիրախավորումն անընդունելի ու անթույլատրելի է: Նախարարությունն էլ շարունակելու է հետևել ճիշտ ժամանակին, թափանցիկ, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու քաղաքականությանը:

Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում կարմրուկի վարակով ստեղծված համաճարակային իրավիճակի պարզաբանման համար այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ կարմրուկի վարակվածության առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից։

Մինչդեռ ասուլիսից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում նշել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ վարակվածության առաջին դեպքը տարածվել է հիվանդանոցում գտնվող փոքրիկից, որն էլ իր հերթին վարակել է բուժքրոջը, ով պատվաստված չի եղել կարմրուկի դեմ։  

--00—ԶՀ