Վրաստանի վարչապետը հյուրընկալել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

-Անդրեսյան-e1678448711246.jpg

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը, գրում է «Ալիք Մեդիան»։

Նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է եղել Վրաստանի և Հայաստանի միջև բազմակողմ հարաբերություններին և արդյունավետ համագործակցությանը։ Ընդգծվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում է դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները։

«Քննարկվել են կրթության և գիտության ուղղությամբ երկու երկրների միջև առկա համագործակցությունը և այդ ուղղությամբ հարաբերությունների հետագա ընդլայնման հարցերը։ Նշվել է, որ վրացական կողմն ակտիվորեն համագործակցում է հայ գործընկերների հետ և ապագայում ևս կշարունակի ջանքերը կրթության ոլորտում փորձի փոխանակման, կրթության որակի ապահովման և բարեփոխումների ուղղությամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն՝ ընդգծվել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում որակյալ կրթության հասանելիության բարձրացմանը։

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը։

--00—ԶՀ