ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում․ բախվել են «Nissan Tiida»-ն և «Opel Astra G»-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

335331961_717440543358725_4715789659128292556_n.thumb_.jpg

Մարտի 12-ին, ժամը 15։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա գարդեն մոլ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Մ․ Մ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

--00—ԶՀ