Նորագավիթի 1-ին փողոցի և Երևան-Մեղրի ճանապարհի խաչմերուկում վթարի հետևանքով մեկ անձ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

download (1).jpg

Փետրվարի 11-ին, ժամը 19.35-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Երևան-Մեղրի ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի մեքենան բախվել է շինության պատին:

Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 21-ամյա Համլետ Պետրոսյանը մահացել է, իսկ 21-ամյա Արման Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ԶՀ