Թուրքերին շարունակում են անհանգստացնել ամերիկացի զինվորականների այցերը Սիրիայի հյուսիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

2c775abc-2c2b-437b-940d-6d1e60129f45.jpg

Թուրքական լրատվամիջոցներին շարունակում են վրդովեցնել ԱՄՆ բարձրագույն սպայական անձնակազմի ներկայացուցիչների այցը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա (Սիրիայի հյուսիս) կատարած այցի կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ 

Այս անգամ Սիրիայի հյուսիսային տարածքներ է մեկնել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Էրիք Քուրիլայն: 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկացի հրամանատարն այցելել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքար մղող ամերիկյան ստորաբաժանումներին, ինչպես նաև այդ պայքարում վճռական դեր ունեցող ուժերին: 

--00—ԶՀ