Չեֆերինը երկրորդ անգամ է վերընտրվել ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

prezident-uefa-cheferin-proekt-superligi-zakonchilsya-navsegda-ili-minimum-na-20-let_16523055201984522304-735x375

Ալեքսանդր Չեֆերինը չորս տարի ժամկետով վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: Նա եղել է միակ թեկնածուն։ Այս մասին հայտնի է դարձել ՈւԵՖԱ-ի հերթական 47-րդ համագումարում, որը տեղի է ունենում այսօր Լիսաբոնում, փոխանցում է Armsport.am-ը։

Չեֆերինը կազմակերպության նախագահ է դարձել 2016 թվականի սեպտեմբերին՝ ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի պաշտոնանկությունից հետո։

2019 թվականին Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնում։ Այդ ժամանակ նա նույնպես միակ թեկնածուն էր։

--00—ՅՄ