ՀՀ ճանապարհային անվտանգությունը բարելավելու ծրագրի ժամկետը երկարացվեց․ 4,25 մլն եվրո է հատկացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ճանապարհ

Կառավարությունը ապրիլի 6-ի նիստին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թ. նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի (դրամաշնորհի արժեքը՝ 4.25 մլն եվրո) նպատակն է նվազեցնել ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարների, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները ֆիզիկական բարելավման աշխատանքների և ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառուների միջոցով։

Ծրագրով նախատեսված աշխատանքները, ըստ բաղադրիչների, ընդգրկում են.

Բաղադրիչ 1 -  Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 2 - Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհների վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 3 - Մ-3, Հ-30, Հ-63 և Հ-69 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 5 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 4 -  Մ-2, Մ-3, Մ-4, Մ-11, Մ-12, Մ-16, Հ-8, Հ-53  միջպետական ճանապարհների վրա նախանշված 23 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 5 - Միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային անվտանգության աուդիտի վերապատրաստման դասընթացի իրականացում,

Բաղադրիչ 6 - Մ6, Մ-5 միջպետական և Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակների տեղադրում,

Բաղադրիչ 7 - ՀՀ գործող ճանապարհային անվտանգության ստանդարտների և նորմերի արդիականացման վերաբերյալ առաջարկների փաթեթի մշակում:

Համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրով կողմերը համաձայնել են դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2023թ. դեկտեմբերի 21-ը: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով.

Բաղադրիչ 3-ի չափաբաժին 2-ով հայտարարված մրցույթին մասնակից չունենալու պատճառով անհրաժեշտ է նոր մրցույթ հայտարարել, քանի որ վտանգավոր կետերը միմյանցից հեռու են, և նախահաշվային գումարները փոքր են,

Բաղադրիչ 4-ով ընտրված ավելի քան 23 վտանգավոր կետերի նախագծերը պատրաստ են և ներկայացվել են տեխնիկական փորձաքննության։ Ըստ խորհրդատուի՝ մրցութային փաթեթը պատրաստ պետք է լիներ 2022թ. դեկտեմբերին։ Հետևաբար, մրցութային գործընթացը և շինարարական աշխատանքները հնարավոր չեն կազմակերպել համաձայնագրում սահմանված ժամկետում։

--00—ԼՄ