Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել, ներկայացրել է իրավիճակը Արցախում և Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

339166551_602280988439722_4129902255505439355_n

Այսօր ՀՅԴ Արևմտյան ԱՄՆի Կենտրոնական կոմիտեի կազմակերպությամբ Բըրբենք քաղաքի ՀՅԴ Աղբալյան Կոմիտեության «Բեշիր Մարտիրոսյան» կենտրոնում  հանդիպում եմ ունեցել շրջանի կուսակցական ընկերների հետ, ներկայացրել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, պատասխանել մեր հայրենակիցների բազմաթիվ մտահոգ հարցերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հիշեցնեմ, որ երկուշաբթի օրը` ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին այս նույն կենտրոնում տեղի է ունենալու բաց համայնքային հանդիպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները»,-գրել է նա։

--00—ՅՄ