Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովում են Վրաստանն ու Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

-Ղարիբաշվիլի-e1674198745578

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում, փոխանցում է Վրաստանի հանրային հեռարձակողը։ Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Ալիևը նշել է՝ երկու երկրների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։

Ադրբեջանի նախագահի խոսքով, Վրաստանն ու Ադրբեջանը սերտորեն կապված են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ