ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Այսօր Արցախի հերոս Արթուր Աղասյանի երկնային ծննդյան օրն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արթուրի սխրանքները մեծ հետք են թողել ինչպես 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, այնպես էլ` 44-օրյա պատերազմի հերոսական դրվագներում:
Արթուրը պատասխանատու, վճռական և մարտնչող տեսակ էր, ով Արցախը պաշտպանելիս ընկավ և իր հերոսական անունը գրեց մերօրյա պատմությունում»,- գրել է նա։
--00—ՍՊ