Այսօր ԱԺ-ում ինձ համոզում էին, որ Տեղում ուղղակի միջադեպ է եղել, հանգեցրել ծանր հետևանքների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

տիգրան

Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարարի, կիսահեռակա 2 քպ-ական պատգամավորների հետ բանավեճ էր ծավալել, որի ընթացքում ինձ փորձում էին համոզել, որ երեկ Տեղ գյուղում ծավալված միջադեպը կապված չէր այդ հատվածում տեղի ունեցած ու տապալված բանակցության հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Ասում էին, որ ուղղակի միջադեպ է եղել ու հանգեցրել ծանր հետևանքների:

ԱԺ փոխխոսնակը նույնիսկ առաջարկում էր «ռազմական օպերացիաներ» ԱԺ-ում չքննարկել:

Ի՞նչն էր նրանց բոլորին կապում` թեմայից կմ-ով հեռու գտնվելով արդարացումներ փնտրելը:

Այս ամենը, միգուցե, այսքանով ավարտվեր, եթե նույն խորհրդարանական ամբիոնից, պաշտպանության նախարարը նույն միջադեպի վերաբերյալ չասեր, որ վերջին 10 օրերին Տեղ գյուղի ուղղությամբ, մեր զինծառայողները սահմանային ճշտումների վերաբերյալ բազմաթիվ բանակցություններ են ունեցել և նմանատիպ մի իրավիճակ էլ` նկատի ունի բանակցությունների, երեկվա միջադեպին է հանգեցրել, որը բերել է «հրմշտոցի, բախման և ցավոք անցանկալի հետևանքների»:

Իրականում արձանագրված ողբերգության մեջ առաջնայինն այն չէր, թե միջադեպից առաջ բանակցել ե՞ն կողմերը, թե՞ ոչ, փաստ է, որ իշխանության բարդակի հետևանքով մեր տղաները նահատակվեցին:

Հավերժ փառք մեր նահատակված տղերքին և արագ ապաքինում վիրավոր զինծառայողներին»,- գրել է նա։ 

--00—ՍՊ