Շուրջ 4 ամիս է՝ Խաչատուրովն անազատության մեջ է` շինծու, վերևից իջեցված քաղաքական ցուցումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

սս

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ պարզվեց, որ դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել ու այն կասեցրել, սակայն նույնիսկ դրանից հետո Խաչատուրովի խափանման միջոցը չփոխվեց` վերջինս մնաց անազատության մեջ, ֆեյբուքյան էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Սա նշանակում է, որ նվազագույնը մինչև օգոստոսի 15-ը գեներալը մնա կալանավայրում:

Շուրջ 4 ամիս է՝ Խաչատուրովն անազատության մեջ է` ակնհայտ շինծու, նկարած, վերևից իջեցված քաղաքական ցուցումների հիմա վրա։

Իր այս քայլով իշխանությունն իր անբարոյական դեմքն ի ցույց դնելուց բացի, վերից վար, ոչնչացնում է բոլոր այն անձանց` քննիչից մինչև դատավոր, ովքեր իրենց հանցավոր մասնակցությունն ունեն այս գործում»,- գրել է պատգամավորը։

 

--00—ՍՊ