Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

MHM0142740-822x548

Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ