Մսխեցինք մեր հաղթանակը. բոլորիս առաքելությունն է՝ փոխանցել սերունդներին ուժեղ հայրենիք. Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Երբ անցած տարվա աշնանը տեղափոխվեցի Արցախ աշխատելու, քննարկում էինք Արցախյան շարժման 35 ամյակի միջոցառումների տարբեր ձևաչափեր, քանի որ վստահ էինք, որ պայքարը շարունակելու այս փուլը շատ կարևոր է, և 2020 թվականի պատերազմից հետո Արցախի առաջ ծառացած մարտահրավերների կողքին շրջափակումը մղձավանջ էր։ Այնպես որ, Արցախի շրջափակման պայմաններում այս մրցույթի կազմակերպումը բոլորիս համար ավելի պարտավորեցնող է։ Այս մասին «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթի ժամանակ հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ իրականացված «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթի ամփոփման և մրցանակների հանձնման միջոցառումը։

Առաքելյանը նշեց, որ մրցույթին մասնակցելու միակ պայմանն այն էր, որ մասնակիցները պետք է լինեն մինչև 35 տարեկան մեր հայրենակիցները, այսինքն, մարդիկ, ովքեր ծնվել են Արցախյան շարժման տարիներին․ «Վստահ եմ՝ 1988 թվականին շարժման ոչ միայ ղեկավարները, այլև մասնակիցները չեն պատկերացրել, որ 35 տարի անց մենք պետք է սկսենք զրոյից։ Ես ինձ համարելով այդ սերնդի ներկայացուցիչ կարծում եմ, որ մենք մսխեցինք այդ հաղթանակը, մեր առաքելությունն է հաջորդ սերունդներին չփոխանցել հերթական պատմական հայրենիքը»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ