Հանրապետությունում կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1108985.jpg

Հայաստանում կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Այս պահին կարմրուկի իրավիճակը հանդարտվել է, քանի որ մենք ստուգման ֆիլտրերը խստացրել ենք և լայնածավալ հետազոտական աշխատանք ենք իրականացնում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք: Իրավիճակը կայուն է այս պահին, բայց սա չի նշանակում, որ դրսից  ներթափանցող դեպքեր չեն լինելու, ինչը ևս մեկ անգամ մեզ պետք է  զգոնացնի, որպեսզի  մեր բոլոր քաղաքացիները իրենց երեխաներին անպայման տանեն իմունիզացիոն ծրագրով նախատեսված պատվաստումներին»,- նշեց Ավանեսյանը:

 Նախարարը նաև հորդորեց, որ  այն մեծահասակները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ստացել կամ չեն հիշում, որ ստացել են նման պատվաստում, ևս դիմեն պոլիկլինիկա, պատվաստվեն և զերծ մնան  վարակվելու ռիսկից:

--00—ԶՀ