Գեղարքունիքում 2-ամյա երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

e7a1e9f7-a27b-4c1c-b0b0-9a15a38d88ad.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահամերձ վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գևորգ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց է տեղափոխվել «սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

--00—ԶՀ