Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

download.jpg

Երևան․ այսօր, ապրիլի 27-ի և 28-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարզեր․ այսօր ցերեկը, ապրիլ 26-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

--00—ԶՀ