Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կբանակցեն Քիշնևում. Կոլոննա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

capture.thumb_

Փարիզը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը բանակցություններ կունենան։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

Նա նշել է, որ բանակցային գործընթացը կարիք ունի ընդլայնման հետագա հանդիպումների համար ընդհանուր եզրեր գտնելու համար։

--00—ՅՄ