Աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան Ռաֆայել Հովհաննիսյանն ու Համբարձում Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

sport

Աշխարհի առաջնությունում այսօր ունենք երկու մասնակից։ Այդ մասին 24news-ը տեղեկանում է Բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած մամուլի հաղորդագրությունից։ Ռինգ դուրս կգան Ռաֆայել Հովհաննիսյանն ու Համբարձում Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով։

Առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը Տաշքենդում։

Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: 

--00—ՍՊ