Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով․ 2-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News  

մադ

Հայաստանի 67 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: 67 կգ քաշային հայ մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց Տայպեի ներկայացուցիչ Լին Յուին։ Հաղորդում է Բռնցքամարտի ֆեդերացիան։

Մադոյանը շատ ակտիվ ու գրագետ էր գործում և 2-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Հիշեցնենք՝ այսօր հաղթանակ էր տարել նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից պայքարը շարունակում են ևս չորս բռնցքամարտիկ:

--00—ՍՊ